Հասարակություն 

Փարիզում Սեն գետի մակարդակը հասել է ռեկորդայինի. Պահպանվում է վտանգի նարնջագույն մակարդակը

analitik.am

Փարիզի տարածքում Սեն գետի մակարդակը բարձրացել է և հասել 5,8 մետր նշագծին, որն ամենաբարձրն է մինչև այս գրանցված ցուցանիշերից, գրում է France Info-ն:

Տեղի օթերևութաբանների կանխատեսումներով, ջրի մակարդակն այդ բարձրության վրա կմնա մինչև հունվարի 30-ը, ապա կսկսի իջնել:

Հեղեղումների պատճառով Փարիզից արդեն մոտ 1,5 հազար մարդ է տարհանվել, հարյուրավոր տներ մնացել են առանց էլեկտրականության: Լավ չի աշխատում նաև հասարակական տրանսպորտը

Հանգստյան օրերին փակ է եղել Լուվրը:

Ֆրանսիական 11 վարչական շրջաններում հեղեղումների պատճառով շարունակում է պահպանվել վտանգի նարնջագույն մակարդակը

Նույն շարքից