Հասարակություն 

Նժդեհի արձանը Երևանից հեռացնելու համար Ռուսաստանում ստորագրահավքին միացել է ավելի քան 200 հազար մարդ

analitik.am

Այսօր հայկական լրատվական դաշտում կրկին հայտնվեց ինֆորմացիա այն մասին, որ Ռուսաստանում կլոր սեղան է հրավիրվել ետխորհրդային երկրներում Ֆաշիզմի հերոսացման թեմայով: Քննարկմանը, որը տեղի է ունեցել 6 ամիս առաջ , խոսվել է նաև Երևանում Գարեգին Նժդեհի արձանի մասին:

Քննարկումից հետո՝ վեց ամիս առաջ, ստորագրահավաք է սկսվել, որի պահանջներից մեկն էլ Գարեգին Նժդեհի արձանը հեռացնելն է:

Նշենք, որ անցել է 6 ամիս և այս պահին ստորագրահավաքին միացել է 200 հազարից քիչ ավել մարդ:

Հավելենք, որ ստորագրահավաքի նախաձեռնողը Ալեքսանդր Փերենջիևն է:

Կլոր սեղանի ժամանակ խոսել է նաև ադրբեջանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հերթական անգամ առիթն օգտագործել է Հայաստանին ֆաշիզմի հերոսացման մեջ մեղադրելու համար:

 

Նույն շարքից