Քաղաքականություն 

Չեխիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է. Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:

«Չեխիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և մենք շահագրգռված ենք շարունակաբար ընդլայնելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը բոլոր ձևաչափերում՝ հիմնվելով մեր ժողովուրդների բարեկամության և հոգևոր-մշակութային ընդհանրությունների վրա։ Բարձր եմ գնահատում բարեկամ Չեխիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն ընդլայնվող օրակարգին։

Մեծապես կարևորում եմ Ձեր ջերմ վերաբերմունքը հյուրընկալ Չեխիայում բնակվող հայերի նկատմամբ, Հայոց ցեղասպանության հարցում Ձեր անվերապահ գնահատականը և մեր անձնական բարեկամությունը»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նույն շարքից