Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանն այսօր հանդիպելու է Հանրապետականների և Դաշնակցության հետ

analitik.am

Հայաստանի նախագահի հավանական թեկնածու Արմեն Սարգսյանը այսօր հանդիպելու է Հանրապետական կուսակցության, իսկ ավելի ուշ նաև Դաշնակցության հետ: Հանդիպումներից առաջինը տեղ է ունենալու ժամը 18:00-ին, իսկ երկրորդ՝ 19:30-ին:

Այն, որ Հանրապետականի հավանական թեկնածուն այսօր նման հանդիպումներ է ունենալու հայտնում են armenpress.am-ն ու  yerkir.am-ը:

Օրեր առաջ Արմեն Սարգսյանը, ՀՀ նախագահից ստանալով Հանրապետականի թեկնածու լինելու առաջարկը, հայտարարեց, որ որոշում կկայացնի միայն քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներից հետո՝ ժամանակ խնդրելով դրա համար:

Նույն շարքից