Հասարակություն 

Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվում Սիրիայում թուրքական օպերացիան քննադատելու համար

analitik.am

Թուրքիայում մի քանի հարյուր օգտատեր է ձերբակալվել՝ կապված Սիրիայում թուրքական ռազմական օպերացիայի հետ: Խոսքը մասնավարոապես վերաբերում է 311 քաղաքացու, որոնց մեղադրում են սոցկայքերում ահաբեկչության քարոզ իրականացնելու մեջ:

Իսկ իրականում այդ մարդիկ ընդամենը դեմ են արտահայտվել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական օպերացիային:

Հարկ է նշել, որ թուրքական իշխանությունների այս քայլը քննադատելու համար հետապնդման են ենթարկվում նույնիսկ պատգամավորները: Մասնավորապես օրեր առաջ քրեական գործեր են հարուցվել երկու օրենսդիրի նկատմամբ:

Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Աֆրին ներխուժեցին հունվարի 20-ին:

Նույն շարքից