Հասարակություն 

Մահացել է Բրիտանիայի «ամենաբերրի» տատիկը, ում սենյակում հավանաբար եղել է նաև Հենրիխ Մխիթարյանի նկարը

analitik.am

Մեծ Բրիտանիայում մահացել է տատիկ, ով ռեկորդակիր է երեխաների, թոռներ, ծոռների առումով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Մարգարետ Հովարգը կյանքից հեռացել է 98 տարեկան հասակում: Նա ունի ավելի քան 150 թոռ, ծոռ և այդպես շարունակ:

Տարեց կինը, մինչև մահկանացուն կնքելը, եղել է ինքնուրույն,  չի զգացել իր բազմաթիվ ազգականների օգնության կարիքը:

Նշենք, որ Հովարգը «Մանչեսթեր Յունայթեդի» մոլի երկրպագուն էր: Նրա սենյակը զարդարված է անգլիական գրանդի գույներով և ֆուտբոլիստների նկարներով:

Կնոջը շատ լավ էին ճանաչում քաղաքում:

Նույն շարքից