Հասարակություն 

L-անման մարտկոց և 4 գեգաբայթ հիշողություն. Ներկայացվել է նոր iPhone-ների բնութագիրը

analitik.am

KGI-ի հեղինակավոր վերլուծաբան Մինգ Չժի Կոուն նոր հետազոտության արդյունքներ է հրապարակել՝ կապված խնձորային հսկայի հետ: Նա մասնավորապես նշել է, որ այս տարի ամերիկյան ընկերությունը երեք նոր սմարթֆոն է ներակայցնելու՝ iPhone 9, iPhone Xs և Xs Plus: Դրանցից առաջինը ներկայացվելու է ամռանը, մյուս երկուս՝ աշնանը:

iPhone 9-ն իր դետալները ստանալու է Apple Pegatron, Foxconn և Wistron մատակարարներից: Այն ունենալու է LCD էկրան, ավելի հզոր մարտկոց, TrueDepth տեսախցիկ, որը հասանելի է դարձնելու Face ID-ը: Սմարթֆոնի մեկնարկային գինը լինելու է 700-800 դոլար:

iPhone Xs-ն ունենալու է OLED էկրան և L-անման մարտկոց, զինված է լինելու 4 գեգաբայթ հիշողությամբ:

Ինչ վերաբերում է Xs Plus-ին, ապա այն ունենալու է կամ LCD կամ OLED էկրան, սակայն ավելի հավանական է առաջին տարբերակը:

 

Նույն շարքից