Քաղաքականություն 

ՀՀ նախագահի նստավայրը լինելու է Մաշտոցի 47-ում. Նա ունենալու է հատուկ նշանակության ավտոտրանսպորտ

analitik.am

ՀՀ կառավարության մշակած «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծ, ՀՀ նախագահի նստավայրը լինելու է Մաշտոցի 47 հասցերում: Նախագահը նաև ունենալու է պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և այլն.

Հոդված 7.2. Հանրապետության նախագահի սպասարկումը

 

Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

 

 

Նույն շարքից