Հասարակություն 

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կգործի որոշակի սահմանափակումներով

analitik.am
Վանաձոր-Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին իրականացվող երկու թունելների շինարարության ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2018թ. հունվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ ժամը 8։00-ից մինչև 19։00-ը, ճանապարհի  30-32կմ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր և մոտակա բնակավայրեր կարող է իրականացվել Դսեղ-Մարց ավտոճանապարհով։

Նույն շարքից