Հասարակություն 

Թունավորում՝ Նոր Խարբերդում

analitik.am

Հունվարի 27-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 22-րդ փողոցի տներից մեկից շմոլ գազի թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել կանայք ու երեխաներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.00-ի սահմաններում 1986 թ. ծնված Անուշ Պ.-ն, 1998 թ. ծնված Շուշանիկ Պ.-ն, 1992 թ. ծնված Ալվինա Հ.-ն, ինչպես և հյուրընկալված 2004 թ. ծնված Անդրանիկ Պ.-ն և 2015 թ. ծնված Վահան Պ.-ն գազի կաթսայի ծխատար խողովակի շմոլ գազի արտահոսքից թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից