Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի հետ հանդիպումից հետո պատասխանեց Վազգեն Սարգսյանի հետ վատ հարաբերություններ ունենալու մասին հարցին

analitik.am

ՀՅԴ բյուրոյի անդամների հետ հանդիպումից հետո նախագահի պաշտոնի համար ՀՀԿ հավանական թեկնածու Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ իր վերջնական որոշումը կայացնելու խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, հանրության հետ հանդիպումներից հետո:

Սարգսյանը նշեց, որ որոշումը կայացնելուց հետո որևէ տեղ չի կորելու և կպատասխանի բոլոր հարցերին:

Նա հիշեցրեց, որ վարչապետ եղած ժամանակ մեծ հարգանքով է վերաբերվել լրատվամիջոցներին և նույնկերպ շարունակելու է վարվել, եթե որոշի ընդունել ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը:

Արմեն Սարգսյանը նաև պատասխանեց խոսակցություններին, թե վատ հարաբերություններ է ունեցել Վազգեն Սարգսյանի հետ: Նա մասնավորապես նշեց, որ դա սուտ է և լավ կլինի, եթե շահարկումներին վերջ տրվի:

Նույն շարքից