Հասարակություն 

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 29-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին,  Լոռու մարզում, Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նույն շարքից