Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Սինգապուրյան ուղի. Եթե Կարապետյանը չհայտարարագրի Դավոս մեկնած չարթերը, դա կհամարվի առանձնահատուկ խոշոր չափի կաշառք

analitik.am

Կարապետյանի Դավոսյան «բլից կրիգը» վստահաբեր դեռ քաղաքական և տնտեսական փորձագետների վերլուծության առարկա կդառնա։ Ըստ ամենայնի, այդ այցը պետք է նաև իրավաբանների ու գուցե իրավապահների ուշադրությունը գրավի։

Այսպես, ՀՀ պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել ցանկացած նվեր կամ աջակցություն, որը կգերազանցի օրենքով նշված գումարի չափը, որը կազմում է մոտ 50 ԱՄՆ դոլար։ Հետևաբար, եթե այն ինքնաթիռի չարթերային թռիչքը, որով վարչապետը և իր թիմակիցները մեկնել են Դավոս, չի պատվիրվել կառավարության հաշվին, ապա այդ գումարը պետք է հայտարարագրվի: Հայտատարարագրում պետք է նշվի, թե ինչ կերպով է այն «նվեր» ստացվել:

Կարելի է ենթադրել, որ ինչ-ինչ հայտնի և անհայտ պատճառներով ոչ հայկական մամուլը, ոչ էլ քաղաքացիական ակտիվիստների բանակը այս փաստին չի անդրադառնա։ Դժվար գտնվեն նաև մարդիկ, ովքեր կպահանջեն օգտվել ստանդարտ ավիաուղիներից, իսկ խնայված գումարներով, օրինակ, բանակի համար տանկ գնել։ Հետաքրքիր զուգադիպությամբ վարչապետը գրեթե միշտ դուրս է մնում «կաշառակեր վհուկների որսի» ալիքների ազդեցությունից։

Տրամաբանական կլինի ենթադրել, որ արևմտյան գրանտների ու արևելյան գազի ազդեցության տակ գտնվող քաղաքացիներ կլինեն, որոնք կդիմեն համապատասխան մարմիններին, ինչպես օրինակ այն քաղաքացին, ով խոստացավ դիմել Էթիկայի հանձնաժողով, երբ ՊՆախարար Վիգեն Սարգսյանն ասեց «բոշան դու ես»: Ի դեպ, Պնախարարի դեպքում այդ քաղաքացին ստացավ վերոհիշյալ խմբերի լիարժեք աջակցությունը:

 

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից