Քաղաքականություն 

Ասում են՝ վարչապետի դավոսյան այցն էլ իր հերթին ապացուցեց` «who is who». «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Կարապետյանների կոնգլոմերատը խիստ անակնկալի է եկել Արմեն Սարգսյանի նախագահացման գործընթացից. դեռ Ծառուկյանի «հարված-հակահարված» կոնֆիգուրացիան չհաղթահարած, սպիտակ ձեռնոցներով, բարձր իմիջով, միջազգային ճանաչմամբ, «նյու-լևել» ֆորմատով խաղացող է մտնում դաշտ, որը նոր կանոններ կբերի իր հետ:

Կարապետյաններին մոտ կանգնածները «մխիթարել» են նրանց, ասելով, որ նախ` նոր խաղացողը չկա «Ֆորբսում», իրենք կան, և ապա` նա իրավաբանորեն ամրագրված որևէ ֆունկցիա, առաջնային մանդատ չունի երկրում, բուտաֆորիա է ընդամենը, իսկ ամբողջ տնտեսա-ֆինանսական համակարգ-կապերի պատասխանատուներն իրենք են: Եվ հետո, ասում են, վարչապետի դավոսյան այցն էլ իր հերթին ապացուցեց` «who is who»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից