Հասարակություն 

Ֆրանսիայում երիտասարդ նախարարին մեղադրում են 45-ամյա մարմնավաճառի բռնաբարության մեջ

analitik.am

Փարիզի դատախազությունը նորից սկսել է քննել Ֆրանսիայի պետական հաշիվների նախարարության 35-ամյա նախարար Ժերալդ Դարմանենի գործը: Վերջինս մեղադրվում է 2009 թվականին 45-ամյա մարմնավաճառի բռնաբարության մեջ:

Մարմնավաճառը նախարարին բռնաբարության մեջ մեղադրել է 2017 թվականին: Այն ժամանակ դատախազությունը սկսեց զբաղվել գործով: Դարմանեն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները՝ պատասխան հայց ներկայացնելով իրեն բռնաբարության մեջ մեղադրողի դեմ:

2018 թվականի հունվարին վերոնշյալ կինը կրկին դիմել է դատախազություն:

Նախարարը շարունակում է պնդել, որ մեղավոր չէ և հրաժարվում է հեռանալ պաշտոնից:

Նույն շարքից