Քաղաքականություն 

Հայտնի օլիգարխներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ. ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի նկատմամբ

analitik.am

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ներկայացրե է «կրեմլյան զեկույց» անուն կրող փաստաթուղթը, որում խոսվում է 210 ռուսաստանցու մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սա պատժամիջոցների հերթական ցանկն է: Ցանկում մասնավորապես ընդգրկլվել է 114  բարձրաստիճան չինովնիկ և պետական ընկերությունների ղեկավարներ:

Զեկույցում տեղ են գտել նաև Ռուսաստանի ՆԳՆ-ի, ՔԿ-ի, ԱԴԾ-ի և Ռոսգվարդիայի ղեկավարների անունները:

Հնարավոր պատամիջոցների ցանկում են նաև հայտնի օլիգարխներ՝ Ալիշեր Ուսմանով, Ռոման Աբրամովիչ, Եվգենի Կասպերսկի, Ռոտենբերգ եղբայրներ և այլն:

Բացի դրանից, զեկույցն ունի գաղտնի մաս, որտեղ կարող են հայտնված լինել նաև այլ անուններ:

Հավելենք, որ ցանկում տեղ գտած քաղաքացիներից մի մասի նկատմամբ արդեն կիրառվում են պատժամիջոցներ:

Նույն շարքից