Քաղաքականություն 

Մեդվեդև, Լավրով, Պեսկով, Պատրուշև ... ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների թիրախում հայտնվել են գրեթե բոլորը

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ներայացրել է «կրեմլյան զեկույց» անունը կրող փաստաթուղթը, որը վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին և որում հրապարակվել է բոլոր այն անունները, որոնց նկատմամբ կիրառվելու են սահմանափակումները:

Այսպես, ցանկում տեղ է գտել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, Արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի անունները:

Ցանկում են հայտնվել նաև ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչիսլավ Վոլոդինի, Դաշնային խորհդրի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի, Պուտինի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովի, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և պետական խոշոր ընկերությունների ղեկավարների անունները:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ պատժամիջոցները շարունակելու են գործել, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է վարել սադրիչ և ապակայունացնող քաղաքականություն:

 

 

Նույն շարքից