Քաղաքականություն 

Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր հնարավոր պատժամիջոցների թիրախում բոլոր միլիարդատերերն են

analitik.am

ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացրած «կրեմլյան զեկույց» անունը կրող պատժամիջոցների ցանկում հայտնվել են Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ: Այստեղ մասնավորապես ներառվել են այն մեծահարուստները, որոնց կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:

Ցանկում հայտնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, Արտգործնախարար Սերգեյ Լավրով, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշև և այլն, օլիգարխներ՝ Ալիշեր Ուսմանով, Սուլեյման Քերիմով, Ռոման Աբրամովիչ և այլն, պետական ընկերությունների ղեկավարներ՝ Ալեքսեյ Միլեր, Իգոր Սեչին, Գերման Գրաֆ և այլն:

Հայերից ցուցակում հայտնվել են Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը:

Նույն շարքից