Հասարակություն 

Վերջինը հեռացել է հայկական արմատներով արքայազնը. Սաուդյան Արաբիայում ազատ են արձակել բոլոր արքայազներին. Reuters

analitik.am

Սաուդյան Արաբիայում Ritz Carlton լյուքս դասի հյուրանոցում բանտարկված արքայազները և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել, այս մասին հայտնում է Reuters-ը:

Եղած ինֆորմացիայի համաձայն, վերջինը հյուրանոցը լքել է հայկական արմատներ ունեցող արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալը: Նրա հետ են եղել նաև մեդիամագնատ Ալ-Վալիդ ալ-Իբրահիմը, Saudi Binladin Group շինարարական հոլդինգի ղեկավար Բաքր բեն Լադենը:

Հունվարի 24-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ ավարտել են կոռուպցիայ դեմ պայքարի գործի քննությունը, որով անցնում էին տասնյակ արքայազներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նույն շարքից