Հասարակություն 

Թբիլիսիի մետրոյի կայարանում փլուզման արդյունքում տուժածների թիվը հասել է 11-ի

analitik.am

Թբիլիսիում, մետրոյի Վարքեթելի կայարանի առաստաղի մասնակի փլուզման արդյունքում տուժածների թիվը հասել է 11-ի: Այս մասին հայտնել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Քախա Քալաձեն, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնվում էր 7 վիրավորի մասին:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել բժիշկներ ու փրկարար ծառայության աշխատակիցները:

Նույն շարքից