Քաղաքականություն 

Շունը հաչում է, քարավանը քայլում է. Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակը

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «կրեմլյան զեկույց» անունը կրող ցուցակը, որտեղ տեղ են գտել այն ռուսաստանցիների անունները, որոնց նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն:

ՌԴ նախագահը մասնավորապես նշել է, որ իրենք պետք է զբաղվեն ներքին խնդիրներով «Շունը հաչում է, քարավանը քայլում է»,-ասել է Պուտինը:

Պուտինի խոսքերով, ՌԴ իշխանությունները պետք է մտածեն իրենք իրենց մասին, զբաղվեն տնտեսությունը, գյուղատնտեսությունը զարգացնելու, առողջապահության, պաշտպանունակության մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի նոր հավանական պատժամիջոցների ցանկում հայնվել է 210 ռուսաստանցի՝ գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, որոնց թվում են նաև Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրով:

Նույն շարքից