Քաղաքականություն 

Տղաներս բրիտանացի են զգում իրենց, բայց հպարտ հայեր են. Արմեն Սարգսյանը հանդիպում է գիտնականների հետ

analitik.am

«Ամուլսարի հետ ես բացարձակապես կապ չունեմ, կարող եք ստուգել»,-այսօր գիտնականների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ նախագահի հավանական թեկնածու Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա Սարգսյանը խնդրեց թույլ տալ իրեն հանդիպումները շարունակել, որոնց ավարտից հետո որոշում կկայացնի, իսկ այդ մասին առաջիններից մեկը հենց լրագրողները կիմանան:

Հարցին, թե որքան ժամանակով է Հայաստան եկել, պարոն Սարգսյանը նշեց, որ Հայաստանից չի հեռացել, որ վերադառնա. «Ես Հայաստանից չեմ հեռացել, հետևաբար պատասխանս հստակ է՝ ընդդիմշտ»:

Այն հարցին, թե իր տղաներն արդյո՞ք կգան այս Հայաստանում աապրելու՝ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպանն ասաց, որ վերջիններս Հայաստանի և Բրիտանիայի քաղաքացիներ են, նրանք կարող են լինել և՛ բրիտանացի, և՛ հայաստանցի. «Ինչ վերաբերում է կնոջս խոսքերին, ապա նա ասել է, որ մեր տղաներն իրենք իրենց բրիտանացի են զգում, բայց հպարտ հայեր են»:

 

 

 

 

Նույն շարքից