Հասարակություն 

«Աբովյան» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը նշանակվել է ԱՆ ՔԿՀ վարչության պետի առաջին տեղակալ. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Կադրային փոփոխությունները իրավապահ համակարգում, և ոչ միայն, շարունակվում են։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արսեն Աֆրիկյանը ազատվել է «Աբովյան» ՔԿՀ պետի պաշտոնից, որը հանրության շրջանում հայտնի է որպես «կանանց գաղութ», և նշանակվել ԱՆ քրեակատարողական վարչության նոր պետ Ռաֆայել Հովհաննիսյանի առաջին տեղակալ։

Աֆրիկյանն ու Հովհաննիսյանը համատեղ աշխատանքի երկար տարիների փորձ ունեն։ Իսկ թե ով է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի նոր հավանական թեկնածուն, դեռևս անուններ չեն շրջանառվում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից