Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ստուգել Երևանի «Ոսկու շուկան»: Այս մասին վարչապետը հանձնարարել է կառավարության դեկտեմբերի 5-ի նիստից առաջ՝ անդրադառնալով կառավարության շենքի դիմաց նախորդ շաբաթ ցույց անող շուկայի աշխատակիցների թեմային:
«Առևտրականները պարբերաբար բողոքում են կառավարության շենքի դիմաց: Ես ծանոթացել եմ այդ հարցի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության պատրաստած տեղեկանքին: Եվ այն արմատապես տարբերվում է որոշ լրատվամիջոցների հրապարակումներից», - ասել է վարչապետը:
Մասնավորապես, աշխատողները բողոքում են աշխատանքային պայմաններից, հակասանիտարական վիճակից, հակահրդեհային անվտանգությունից: Գնորդների կասկածն է հարուցում որոշ զարդերի վրա ոսկու հարգադրոշմի (պրոբա) բացակայությունը, ինչը կասկածի տակ է դնում ոսկու որակը:
Դեկտեմբերին նախատեսվում է շուկայում տեսչական համալիր ստուգում անցկացնել: «Հաշվի առնելով ստուգումներ անցկացնելիս մասնավոր սեկտորի անհարմարությունները նվազագույնի հասցնելու մեր սկզբունքը՝ դրանք կանցկացվեն ոչ թե առանձին, այլ համալիր: Առաջադրանքը մեզ համար կարեւոր է նաեւ այն պատճառով, որ շուկայում 7 հազար մարդ է աշխատում: Այդ պատճառով առաջին հերթին էկոնոմիկայի նախարարությունը եւ մասնավորապես Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը , ինչպես նաև ՊԵԿ-ը և առողջապահության և ԱԻ նախարարությունները պետք է ստուգումները սկսեն համաժամանակյա ռեժիմով», – ամփոփել է վարչապետը: