Քաղաքականություն 

Բոլոր խնդիրների լուծումը հետաձգվել է մինչև տարեվերջ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած բոլորն անհանգիստ ու անհամբեր սպասում են ապրիլին՝ ենթադրելով, որ խոշոր փոփոխություններ են լինելու կառավարման համակարգում, սակայն մենք տեղեկացանք, որ գրեթե ոչ մի փոփոխություն չի լինելու։ Բանն այն է, որ մինիմում-ծրագիրը մեկն է՝ Սերժ Սարգսյանի անցնցում, հարթ, վստահության մեծ ռեսուրսով վարչապետ նշանակվելը։

Ուստի բոլոր խնդիրների լուծումը հետաձգվել է մինչև տարեվերջ՝ ոչ մի առանցքային պաշտոնյա այս փուլում չի փոխվելու։ Բոլորով հաշտ-համերաշխ, ուրախ-զվարթ, առանց ավելորդ դժգոհների ու դժգոհությունների լուծելու են թիվ մեկ խնդիրը։ Բոլոր կառուցվածքային, կադրային, բովանդակային փոփոխությունները, տեղափոխությունները կկատարվեն տարեվերջին, երբ իշխանության հավերժացման հետ կապված կրքերը հանդարտված կլինեն, մանր-մունր բողոքի ակցիաները՝ ճնշված, և երկիրը կմտնի երկարատև թմբիրի շրջան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից