Քաղաքականություն 

Ռուսաստանն ու Չինաստանը մարտահրավեր են նետում մեր շահերին. Թրամփ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամենամյա խոսքով ելույթ է ունեցել կոնգրեսում՝ խոսելով նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններին մասին:

Թրամփը մասնավորապես նշել է, որ Մոսկվան և Պեկինը մարտահրավեր են նետում ԱՄՆ-ի արժեքներին և տնտեսությանը, ինչպես նաև ամերիիկյան շահերին:

ԱՄՆ նախագահի խոսքերով Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում ստիպված է լինում դիմակայել տարբեր մարտահրավերների՝ սկսած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարից, մինչև Չինաստանի և Ռուսաստանի հետ մրցակցություն:

Թրամփը նաև կոչ է արել Կոնգրեսին դադարեցնել ռազմական բյուջեի կրճատումը և ամբողջությամբ իրականացնել զինված ուժերի ֆինանսավորումը: Նրա խոսքերով, բացի դրանից, պետք է արդիականացնել միջուկային զինանոցը, ինչը թույլ կտա դիմակայել ցանկացած հարձակման:

Նույն շարքից