Հասարակություն 

Թոմ Հարդին ասել է, թե ինչու է Դի Կապրիոյի անունը դաջել իր թևին

analitik.am

Բրիտանացի դերասան Թոմ Հարդին, բացի տաղանդավոր դերասան լինելուց, հայտնի է նաև դաջվածքների նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Նրա մարմնի վրա կա ավելի քան 20 դաջվածք: Վերջերս նա արել է ևս մեկը՝ դաջելով դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի անունը:

Պարզվում է, որ 2 տարի առաջ Թամ Հարդին և Դի Կապրիոն գրազ են եկել, որ վերջինս չի ստանա Օսկար Հյու Գլասսի դերի համար:

Արդյունքում Տիտանիկի աստղը Օսկար է ստացել, իսկ Հարդին ստիպված է եղել վերջինիս անունը դաջել իր թևին:

 

 

Նույն շարքից