Գլխավոր Քաղաքականություն 

Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի ահաբեկչությունների պատճառը գրին քարտն է

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում վերջին ահաբեկչությունների պատճառը գրին քարտի խաղարկությունն է:

Նրա խոսքերով, վերջին երկու ահաբեկչությունները տեղի են ունեցել հենց վերոնշյալ խաղարկության և շղթայական միգրացիայի շնորհիվ: Թրամփը նշել է, որ ահաբեկչության դարաշրջանում այդ խաղարկությունը վտանգ է ներկայացնում իրենից, և ամերիկացիներն այլևս չեն կարող դա իրենց թույլ տալ:

Կոնգրեսում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը նաև ներկայացրել է նոր միգրացիոն քաղաքականության նախագիծը, որը բաղկացած է 4 մասից:

Վերոնշյալ նախագծով դադարեցվելու է գրի քարտի խաղարկությունը, ԱՄՆ քաղաքացիություն է տրվելու է 1,8 միլիոն անօրինական միգրանտներին, ովքեր ԱՄՆ-ում հայտնվել են երեխա ժամանակ, ուժեղացվելու է սահմանային վերահսկողությունը և սահմանափակվելու է ներգաղթյալների ընտանիքների մուտքը:

 

Նույն շարքից