Հասարակություն 

Ուսուցիչը լավ գնահատականի համար մերկ լուսանկարներ է պահանջել աշակերտներից

analitik.am

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ձերբակալվել է ուսուցիչը, ով անպարկեշտ վարք է դրսսևորել երեխաների հետ հարաբերություններում: Ինչպես հայտնում է USA Today-ը, վերոնշյալ մանկավարժը երեխաներից պահանջել է մերկ լոսանկարներ ուղարկել իրեն լավ գնահատականի համար:

Երբ դեռահասներից մեկը համացանցից ուղղակի լուսանկար է ներբեռնել և ուղարկել ուսուցչին, դա նկատել է ծնողը, ով էլ գնացել է դպրոց հարցը պարզելու համար: Ուսուցիչը հայտարարել է, որ ինքնասպանություն կգործի, եթե ոստիկանությունն իմանա այդ մասին:

Սակայն դա ետ չի պահել բարկացած ծնողին: Արդյունքում 39-ամյա ուսուցիչը ձերբակալել է: Ավելի ուշ նրան ազատ են արձակել, քանի որ վերջինս հարաբերություններ չի ունեցել անչափահասների հետ:

 

Նույն շարքից