Քաղաքականություն 

Թուրքիան հայտարարել է, թե Աֆրինում արդեն 712 ահաբեկիչ է ոչնչացրել

analitik.am

Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ սիրիական Աֆրինում օպերացիայի շրջանակներում ոչնչացվել է ևս 63 հակառակորդ: Այսպիսով, ըստ թուրքական իշխանությունների, Աֆրինում արդեն ոչնչացվել է 712 ահաբեկիչ:

Նշվում է նաև, որ ռազմական օպերացիան ընթանում է նախատեսված պլանի համաձայն:

Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսային մասում գտնվող Աֆրին ներխուժեցին հունվարի 20-ին՝ հայտարարելով, որ պայքարում են ահաբեկչական միջանցքի դեմ:

 

Նույն շարքից