Հասարակություն 

«Բրիգադա»-ի դերասանը հայտարարել է, որ սերիալը հանցագործություն է Ռուսաստանի դեմ, որին ինքն էլ է մասնակցել

analitik.am

«Բրիգադա» սերիալում Պչյոլայի դերը մարմավորած Պավել Մայկովը «Вечерняя Москва» թերթի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ սերիալը վնաս է հասցրել ռուսական հանրությանը:

Նա նշել է, որ այդ սերիալից հետո որևէ այլ բան չի հայտնվել ռուսական եթերում, որը կկարողանար այդկերպ ոգեշնչել մարդկանց: Իսկ այդ սերիալը, որն իրեն հայտնի է դարձրել, հանցագործություն է Ռուսաստանի նկատմամբ, որին ինքն էլ է մասնակցել:

Դերասանը կարծում է, որ սերիալի պատճառով շատ երիտասարդներ ցանկանում են հանցագործ դառնալ, իսկ դա անթույլատրելի է, քանի որ հնարավոր չէ աշխարհը փրկել չարի և բռնության միջոցով:

Նույն շարքից