Քաղաքականություն 

Հայտնի է, թե ում հետ է այսօր հանդիպելու Արմեն Սարգսյանը

analitik.am

Հունվարի 29-ին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ հանդիպելուց հետո երեկ՝ հունվարի 30-ին, ՀՀ նախագահի հավանական թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպեց գիտնականների հետ, իսկ այսօր պատրաստվում է արդեն հանդիպել ԵՊՀ դասախոսական կազմի հետ:

Մինչ այս տեղի ունեցած հանդիպումներից առաջ և հետո Սարգսյանը լրագրողների հետ զրույցում որևէ խոսք չի ասել իր վերջնական որոշման մասին՝ միայն նշելով, որ իր որոշումը կայացնելու է բոլոր հանդիպումներից հետո, և այդ որոշման մասին առաջիններից մեկն իմանալու են հենց լրագրողները:

Ավելի վաղ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից նախագահի ՀՀԿ թեկնածու դառնալու առաջարկից հետո Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել՝ նշելով, որ պետք է հանդիպի քաղաքական ուժերի և հանրության հետ:

Նույն շարքից