Իրավական Հասարակություն 

Քաշքշուկ՝ Սասնա ծռեր խմբի 11 անդամների գործով դատական նիստի ժամանակ

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Պետրոս Մակյանի նախագահությամբ շարունակվում են Սասնա ծռեր խմբի 11 անդամների գործով դատական նիստերը:

Այսօր նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ կարգադրիչների և նիստերի դահլիճում գտնվող Ստելլա Աղաջանյանի մասնակցությամբ:

Վերջինս դատական նիստերից կարգադրիչների օգնությամբ հեռացվեց այն բանից հետո, երբ չենթարկվեց դատավորի պահանջին՝ բղավոցներով չխանգարել նիստի ընթացքը:

Տիկնոջը հեռացնելու ժամանակ քաշքշուկ տեղի ունեցավ:

Նույն շարքից