Հասարակություն 

Ոստիկանությունը հայտնում է, որ տվյալ անձը համակարգից ազատվել է դեռ 2012 թվականին

analitik.am

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Econews.am կայքում հունվարի 30-ին տեղ գտած «Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է» հոդվածի մասով: Ձեզ ենք ներկայացնում ոստիկանության պարզաբանումը.

Հունվարի 30-ին «www.econews.am» կայքում հրապարակվել է «Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է» վերտառությամբ հոդվածը, որտեղ զետեղված են համացանցի մի օգտատիրոջ անհատական էջից արտատպված սպանված կենդանիների լուսանկարներ:
Հրապարակման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում ճշտվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը: Նա հայտնաբերվել ու տվել է բացատրություն:
Տեղեկացնենք, որ նշված անձը ՀՀ ոստիկանության ծառայող չէ. 2012 թ. դեկտեմբերի 25-ին նա ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` անձնական նախաձեռնությամբ:

Նույն շարքից