Հասարակություն 

Պուշկինի 38 հասցեում գործող հացի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է

analitik.am

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում,  կասեցրել է Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասի գործունեությունը:

Արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել տվյալ տեսակի համար արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան, իսկ հացը տեխափոխվել է սանիտարական անձնագիր չունեցող մարդատար ավտոմեքենայով:

Հացի արտադրամասը կվերագործարկվի միայն խախտումները վերացնելուց հետո:

Ծառայության մեկ այլ որոշմամբ՝ ժամանակավորապես արգելվել  է Երևանի Դրոյի 22/1 հասցեում գործող «Դավիթ 84» ՓԲԸ-ի 12 աշխատակիցների աշխատանքը, քանի որ վերջիններս չեն ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննության:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Նույն շարքից