Քաղաքականություն 

«Կրեմլյան ցուցակ»-ի առաջին տարբերակը մերժվել է Թրամփի ադմինիստրացիայի կողմից

analitik.am

The Guardian-ը գրում է, որ Թրամփի ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյան մերժել է ամերիկյան պետական կառույցների կողմից կազմված «Կրեմլյան ցուցակ» -ի առաջին տարբերակը:

Ըստ հրապարակման, ներկայիս ցուցակում ներառվել են Ռուսաստանի հարուստ քաղաքացիները, և տպավորությունն այնպիսին է, որ այն կազմվել է բացառապես հաշվի առնելով Forbes ամսագրի տվյալները: Ասվում է, որ մինչ այս ցուցակի ներկայացնելը ԱՄՆ պետական մարմիններն այլ ցուցակ են ներկայացրել, բայց Թրամփի ադմինիստրացիայի բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյա ասել է, որ այն փոխեն և Forbes-ի տվյալների վրա հիմնվեն:

Ցուցակի կազմման վրա ԱՄՆ պետական մարմինները երկար ժամանակ ջանասիրաբար աշխատել են, բայց վերջին պահին ինչ-որ մեկի ջանքերով այն զրոյացվել է և ներկայացվել այս ծիծաղելի ցուցակը: Տպավորությունն այնպիսին է, որ հենց ԱՄՆ նախագահի աշխատակազմից են փորձում ԱՄՆ-ին ծիծաղելի վիճակում դնել:

Այս ցուցակը ստորագրել է ԱՄՆ ֆինանսների նախարարը, ով իր վրա է վերցրել այդ անհայտ պաշտոնյայի հրամանի արդյունքում առաջացած անհեթեթ դրությունը:

Ավելի ուշ ԱՄՆ ֆինանսների նախարարը BuzzFeed-ում հաստատել է, որ ներկայացրած «Կրեմլյան ցուցակի» համար հիմք է հանդիսացել Forbes-ի ներկայացրած ռեյտինգը:

Նույն շարքից