Քաղաքականություն 

Թրամփը թույլատրում է Պուտինին քանդել ամերիկյան դեմոկրատիան

analitik.am

The New York Times-ն իր խմբագրականում գրում է` այն օրը, երբ մամուլում հայտնվեցին ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավար Մայքլ Պոմպեի այն խոսքերը, որ նա ԱՄՆ միջանկյալ ընտրություններում սպասում է ռուսական միջամտությանը, Թրամփի վարչակազմը չկատարեց Ռուսաստանին 2016-ի ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար պատժելու Կոնգրեսի խնդրանքը:

Հրատարակչությունը մատնանշում է ԱՄՆ «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու» 2017 -ին ընդունված օրենքը, որի համաձայն պետք է պատժամիջոցներ կիրառվեն այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ՌԴ-ի հետ գործարար կապեր ունեն պաշտպանության և հետախուզության ոլորտներում, ինչպես նաև պետք է զեկույց ներկայացվի օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ: Սակայն, երբ եկավ ժամանակը, ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարեց, որ վարչակազմը ոչ մի գործողություն չի կատարի, քանի որ օրենքը և պատժամիջոցների սպառնալիքն արդեն իսկ հետ են պահել պետություններին միլիարդավոր դոլարների հասնող ռազմամթերքի գնման պայմանագրերի կատարումից:

Ըստ ԶԼՄ-ի, որևէ ապացույց չի ներկայացվել վերոնշյալը հաստատելու համար, ուստի մնում է գուշակել՝ կա" ծանրակշիռ պատճառ Թրամփի այս որոշման համար, թե նա նորից հրաժարվում է կատարել օրենքի պահանջները և դեմ է գնում սահմանադրությանը:

Ըստ թերթի, սա գուցե Թրամփի հերթական նվերն է Պուտինին այն բանի համար, որ վերջինս փորձել է աջակցել նրան նախագահ ընտրվելու հարցում, ինչը բազմիցս հաստատվել է հետախուզական կառույցների կողմից: Ըստ էության, օլիգարխների մասին զեկույցը պետք է լիներ այն մարդկանց վերաբերյալ, ովքեր Պուտինի հետ սերտ կապեր ունեն, բայց փաստացի այն Forbes-ի 2017-ի ռեյտինգի արտատպումն է:

The New York Times –ը եզրափակում է հոդվածն այն տեսակետով, որ հերթական անգամ Թրամփը վստահեցրեց Պուտինին, որ վերջինսԱՄՆ ժողովրդավարությունը քայքայելուց կարող է հանգիստ լինել և չզգուշանալ ԱՄՆ նախագահից:

Նույն շարքից