ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ, շտաբերի պետերի միավորված հանձնաժողովի նախագահի տեղակալ Փոլ Սելվան նկարագրել է Ռուսաստանի և Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի սցենարը, գրում է Defense News-ը:
Նրա խոսքերով, Չինաստանի դեմ ցանկացած պատերազմ մեծամասբ լինելու է օդային և ծովայի, իսկ ցամաքային ուժերին վերապահված է լինելու միայն աջակցողի դերը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմին, ապա Սելվան նշել է, որ այնտեղ հիմնական դերակատարումն ունենալու են ռազմաօդային ուժերը և ԱՄՆ բանակը: Պատերազմի առաջին փուլում Եվրոպայում տեղակայված ուժերը հնարավոր է մարտական գործողությունների մասնակցեն նաև ծովում:
Ամերիկացի գեներալը հնարավոր պատերազմների դեպքում կարևորել է նաև հիպերձայնային թռչող օբյեկտների դերը, որոնք կկարողանան հաղթահարել հակառակորդի ՀՕՊ-ը: