Հասարակություն 

Ես պատրաստ եմ լինելու տանել այդ բեռը. Արմեն Սարգսյան

analitik.am

Այսօր՝ հունվարի 31-ին, ԵՊՀ-ում համալսարանի ղեկավարության և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հավանական թեկնածու Արմեն Սարգսյանը, խոսելով իրեն արված առաջարկի մասին, նշեց, որ նոր նախագահն առաջինն է լինելու խորհրդարանական համակարգում, ինչը լուրջ պատասխանատվություն է դնելու վերջինիս վրա՝ ստեղծել նոր նախագահի կերպարը: Եթե այդ մարդը չկարողանա ճիշտ կերպար ստեղծել, հետո բարդ կլինի այն փոխել:

Սարգսյանի խոսքերով, ինքը տանելու է այդ բեռը, եթե ընդունի ՀՀ նախագահի առաջարկը:

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպանը նշեց նաև, որ նոր նախագահը պետք է ունակ լինի լսելու այլոց կարծիքները, չնայած, որ պարտավոր է հիմնվել իր հոգևոր արժեքների, տրամաբանության, կյանքի փորձի և այլն վրա:

Նույն շարքից