Հասարակություն 

Գերմանիայի հատուկ ծառայությունները զգուշացնում են ԻՊ-ի շարքերում գտնվող հարյուրավոր երեխաների մասին

analitik.am

Գերմանիայից հարյուրավոր երեխաներ և դեռահասներ գտնվում են ջիհադիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի սահմանադրության պահպանման դաշնային կառույցի ղեկավար Հանս-Գեորգ Մասենը: Նրա խոսքերով, տեղեկություններ կան, որ թվով 290 երեխա ու դեռահաս է գտնվում Իրաքում կամ Սիրիայում: Նրանք այնտեղ տեղափոխվել են Գերմանիայից կամ հենց այդ երկրներում են ծնվել:

Մասենը նշել է, որ այդ երեխաներն ու դեռահասները Գերմանիա վերադառնալուց հետո կարող են լուրջ վտանգ ներկայացնել իրենցից, քանի որ նրանց առջև նպատակ է դրվում հարձակումներ իրականացնել:

Նշվում է, որ 2016 թվականին Գերմանիայում իրականացված 5 հարձակումներից 3-ը հենց դեռահասներն են իրականացրել, նրանցից մեկը եղել է 12 տարեկան:

Գերմանիայի հատուկ ծառայություններ պատրաստվում են դիմակայել այն վտանգին, որը շուտով կարող է լինել, եթե վերոնշյալ երեխաներն ու դեռահասներն Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների անհաջողությունների ֆոնի վրա վերադառնան Գերմանիա:

Նույն շարքից