Քաղաքականություն 

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության պետն ԱՄՆ-ում հանդիպել է ԿՀՎ տնօրենի հետ. The Daily Beast

analitik.am

The Daily Beast-ը, հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության  ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ով վերջին երեք տարիների ընթացքում գտնվում է ամերիկյան պատժամիջոցների թիրախում, վերջերես եղել է ԱՄՆ-ում և հանդիպել է ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոյի հետ:

Նշվում է, որ ԱՄՆ-ում ՌԴ ԱՀԾ-ին մեղադրում են 2016 թվականին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքի մասով վճռորոշ դերակատարում ունենալու մեջ:

ԿՀՎ-ն և Ազգային հետախոզության տնօրենի աշխատակազմում հրաժարվել են մեկնաբանություններ տալ The Daily Beast-ին՝ հանդիպել է արդյո՞ք Նարիշկինը բարձրաստիճան պաշտոնյաների հետ, թե՝ ոչ:

 

Նույն շարքից