Հասարակություն 

Պուտինը ներողություն է խնդրել

analitik.am

ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը ներողություն է խնդրել ռուսաստանցի մարզիկներից այն բանի համար,  որ երկիրը չի կարողացել վերջիններիս շահերը պաշտպանել 2018 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ զարգացած դոպինգ-սկանդալի շրջանակներում: Նման հայտարարությամբ Պուտիը հանդես է եկել Փխենչանում Օլիմպիական խաղերին մասնակցել պատրաստվող մարզիկների հետ հանդիպման ժամանակ:

«Ներեք մեզ, որ չկարողացանք ձեզ զերծ պահել դրանից: Դուք ու մարզաշխարհի սիրահաները չպետք է կասկածներ ունենան, որ Ռուսաստանը միշտ պաշտպանել ու պաշտպանելու է արդար սպորտը՝ բոլոր իմաստոներով, բոլոր հարաբերություններում»,-ասել է Պուտինը:

 

Նույն շարքից