Քաղաքական 

ՀԱԿ-ի երթը. ուղիղ հեռարձակում

Ազատության հրապարակից մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ամեն տարի այս՝ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված երթը, որին համաձայն նախապես հայտարարվածի՝ միացել են նաև ազատամարտիկներ:

Իսկ ՀԱԿ անդամներից Ազատության հրապարակում են ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և այլք: Եվ ակցիայի մասնակիցները այսօր սակավամարդ չեն:

Նշենք, որ զուգահեռաբար Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման կապակցությամբ մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ առանձին և միայնակ բողոքի ակցիա է անում ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Լևոն Զուրաբյանը հրապարակի հարթակից կարճատև ելույթ ունենալով՝ նշեց, որ Հայաստանում Մարդու իրավունքները շարունակում են սիստեմատիկորեն ոտնահարվել:

Նա ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիները առաջին հերթին զրկված են իշխանություն ընտրելու իրավունքից:

Այնուհետև նա անդրադարձավ 2008 –ի մարտիկմեկյան իրադարձություններին:

«Արյան մեջ ճնշեցին, ժողովրդի ցասումը, մինչ օրս բացահայտված չէ հանցագործությունը և որևէ մեկը չի պատժվել»,-հայտարարեց ընդդիմադիր գործիչը: և նկատեց, որ դարձել ենք դ Արևելյան և այդ երկրների թվում՝ ամենամոնոպոլիզացված երկիր:
«Սերժի ռեժիմի շարունակում է գրաքննել հեռուստաընկերությունները, ոտնահարել ազատ խոսքի իրավունքը : Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին պայքարել իրենց հիմնարար իրավունքների և իրենց իշխանությունը Հայաստանում հաստատելու համար»,-հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

«Հայ ազգային կոնգրեսի» երիտասարդների թմբուկների, «Ա-զատ, ան-կախ, Հա-յա-ստան» վանկարկելով ցուցարարները շարժվեցին դեպի Եվոխայի խորհրդի գրասենյակ, որտեղ իրենց նամակը կհանձնեն միջազգային կառույցին:

Ցուցարարները եկել են «Ո՞ւր են մարտի մեկի մարդասպանները» , « Ոչ բռնապետությանը» , «Ոչ Սերժ Սարգսյանի ռեժիմին» , « Պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը»:

Սրանից հետո նրանք վերադառնալու են Ազատության հրապարակ:

Նույն շարքից