Քաղաքականություն 

ՀՀ դատական օրենսգրքին ԱԺ-ում դրական եզրակացություն է տրվել

analitik.am

Հունվարի 31-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններին:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների քանակը՝ որպես այլընտրանք նախատեսելով տեսաձայնագրառումը և մասնագետների կամ փորձագետների մասնակցությունը:

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է իրականացնել դատական նիստի լուսանկարահանում, տեսաձայնագրում, ինչպես նաև հեռարձակում ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, եթե առկա է դատավարության մասնակիցների համաձայնությունը: Դատավարության մասնակցի կողմից առարկելու դեպքում, նա պարտավոր է հիմնավորել, որ նման սահմանափակումն անհրաժեշտ է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար: Դրական եզրակացություն է տրվել նաև «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին և ՀՀ դատական օրենսգրքին:

Նույն շարքից