Հասարակություն 

18+ ֆիլմերի աստղը հերքում է Թրամփի հետ սիրավեպը

18+ ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսը հերքել է խոսակցություններն այն մասին, որ սիրային հարաբերություններ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նա հայտարարել է, որ դա հերքում է ոչ թե այն պատճառով, որ իրեն գումար են վճարել, այլ այն հիմքով, որ նման բան երբեք չի եղել:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ գրել էին, թե Թրամփի իրավաբանները 130 հազար դոլար են վճարել դերասանուհուն նախագահի հետ սիրավեպի մասին լռելու համար:

The Washington Post-ն ամեն դեպքում պնդում է, որ Դենիելսի և Թրամփի միջև հարաբերություններ եղել են նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս ամուսնացած է եղել Մելանյայի հետ:

Ավելի վաղ 38-ամյա դերասանուհին հայտարարել էր, որ դեռ 2006 թվականին սիրավեպ է ունեցել Թրամփի հետ:

Նույն շարքից