Toyota ճապոնական ընկերությունը ետ է կանչում ամբողջ աշխարհում վաճառված ավելի քան 640 հազար ավտոմեքենա: Այս մասին հայնում է ավտոարտադրող ընկերության ամերիկյան մասնաճյուղը՝ նշելով, որ որոշումը կայացվել է անվտանգության բարձիկների մասով ի հայտ եկած խնդիրների պատճառով:
Մասնավորապես ետկանչի են ենթակա 2015 թվականի մայիսից մինչև 2016 թվականի մարտը վաճառված Toyota Prius, Lexus RX և Lexus NX ավտոմեքենաները:
Ճապոնական ընկերությունում հայտարարել են, որ անսարքությունը վերացնելու են անվճար: