Այն բանից հետո, երվ Facebook-ի ղեկավարությունը որոշեց ավելի քիչ տեսանյութեր ցույց տալ օգտատերերին, վերջիններս սկսել են օրվա կտրվածքով ավելի քան 50 միլիոն ժամ քիչ անցկացնել սոցկայքում: Այս մասին հայտարարել է աշխարհի խոշորագույն սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ հավելելով, որ դա ցույց է տալիս, թե որքան լուրջ են իրենք տրամադրված:
Նրա խոսքերով, սոցկայքը պատրաստ է գնալ այդ զոհողությանը հանուն այն բանին, որ օգտատերերն ավելի իմաստալից ժամանակ անցկացնեն կայքում:
Facebook-ը նաև պատրաստվում է ավելի քիչ նորություններ ցույց տալ ԶԼՄ-ներից և ավեի շատ՝ ընկերներից և բարեկամներից:
Իսկ այդ ընթացքում սոցկայքի եկամուտը շարունակում է աճել: 2017 թվականին ցուցանիշն աճել է 57 տոկոսով՝ հասնելով 16 միլիարդ դոլարի: