Նիժեգորոդի գաղթուներից մեկում իր պատիժը կրող հայազգի օրենքով գող Սերգեյ Ասատրյանը, ով ավելի հայտնի է Սերյոգա Բենտլի անունով, կարող է զրկվել օրենքով գողի կոչումից: Դրան փորձում է խանգարել է վերջինիս հայրը՝ Էդուարդ Ասատրյանը՝ Էդիկ Օսետրինան, այս մասին գրում է Ռոսբալթը:
Բանն այն է, որ Սերգեյ Ասատրյանը «Բուտիրկայում» եղած ժամանակ իր աջակցությունն էր հայտնել Ահմեդ Եվլոևին՝ Ահմեդ Սուտուլիհ, ում օրենքով գողի կոչումը հարցականի տակ է եղել: Վերջինիս կոչումը հարցականի տակ էին դրել այնպիսի հեղինակավոր գողեր, ինչպիսին է Զահարի Քալաշովը: Ամեն դեպքում Աստարյանը գաղութում հայտարարել է, որ Եվլոևին պետք է ընդունել որպես օրենքով գող: Դրանից հետո էլ սկսվել են Բենտլիի խնդիրները:
Երբ մի քանի տեղափոխությունից հետո Ասատրյանը հայտնվել է Նիժեգորոդի գաղութում, այնտեղ լուր է հասել, որ պետք չէ վերջինիս ընդունել որպես օրենքով գող: Այդ կոչի տակ ստորագրել են Վոսկրեսը, Ցեզարը, Գելան և այլոք:
Այդ ընթացքում ազատության մեջ է հայտնվել ավագ Ասատրյանը, ով սկսել է զբաղվել որդու հարցերով՝ այդ նպատակով հանդիպումներ ունենալով այլ օրենքով գողերի հետ:
Այժմ Սերգեյ Ասատրյանը գտնվում է Նիժեգորոդի գաղութում, որը գտնվում է Վոսկրեսի վերահսկողության տակ: Հաշվի առնելով սա՝ բարդ է ենթադրել, թե ավագ Ասատրյանին կհաջողվի լուծել որդու խնդիրները, սակայն նա չի հանձնվում: