Բարի օր Քաղաքականություն 

Կառավարությունը որոշեց այսուհետ իր նիստերը դռնփակ անել. Քննարկված հարցերը գաղտնի կպահվեն

analitik.am

Այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»  նախագիծը, որով մի շարք փոփոխությունների թվում, առաջարկվում է  նաև կառավարության նիստերը դռնփակ անցկացնել: Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը  պետք է ուղարկվի Ազգային ժողով:

Ըստ նախագծի, կառավարության անդամներին արգելվում է առանց վարչապետի թույլտվության ինֆորմացիա հայտնել նիստերում քննարկված հարցերի մասին: Նիստը մասամբ կարող է բաց լինել, սակայն միայն վարչապետի որոշմամբ:

 

Նույն շարքից