Հասարակություն 

Կատուն գողացել է հարևանուհու ներքնազգեստ՝ դառնալով զույգի վիճաբանության պատճառ

Նոր Զելանդիայում կատուն, գողանալով հարևանուհու ներքնազգեստը, դարձել է զույգի վիճաբանության պատճառ, հայտնում է New Zeland Herald Focus-ը:

Պարբերականը գրում է, որ Օքլենդում Էդ Ուիլյամսը վիճել է ընկերուհու հետ այն բանից հետո, երբ վերջինս իրենց տանը հայտնաբերել է հարևանուհու ներքնազգեստը:

Խնդիրը կարգավորվել է միայն այն բանից հետո, երբ տղամարդը կարողացել է ապացուցել, որ իր կատուն, ում անունը Մո է, գողանում է հարևանուհու շորերը: Դա պարզվել է միայն երկու շաբաթ անց, երբ տենտերերը տեսել են, թե ինչպես է կատուն տուն վերադառնում հերթական ավարով:

Նորզելանդացու խոսքերով, Մոն շաբաթական միջինը 30-40 հագուստ է գողանում: Ինքը դա վերադարձնում է հարևաններին, ովքեր չեն բողոքում կատվի վարքի դեմ:

 

Նույն շարքից